Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76, 77 և 94-րդ հոդվածներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է՝ թոյլատրել համայնքի ղեկավարին.
1․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-051-0128-0003 ծածկագրով 0.38հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
2․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-051-0128-0004 ծածկագրով 0.32հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքի հողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
3․Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Խաչաղբուր բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-44-0058-0020 ծածկագրով 0,73141հա գյուղատնտեսական նշանակության 3-րդ կարգի վարեահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:
4. Հաստատել վարձակալության տրամադրվող այլ հողատեսքի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3500 (երեք հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
5․ Հաստատել վարձակալության տրամադրվող 3-րդ կագի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 6050 (վեց հազար հիսուն) ՀՀ դրամ: