Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1 հունիսի 2006 թվականի N 1051-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-080-0041-0020 ծածկագրով 0,15255 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 5-րդ փողոց 05-080-0041-0020 կադաստրային ծածկագրով 0,15255 հա հողամասին տրամադրել Սոթք բնակավայր, 5-րդ փողոց, 21 հասցե:
2. Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 5-րդ փողոց 21 հասցեի 05-080-0041-0020 կադաստրային ծածկագրով 0,15255հա հողամասի գործառնական նշանակությունը <<այլ հողեր>>-ից փոփոխել բնակավայրերի <<բնակելի կառուցապատման>>:
3.Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի, 5-րդ փողոց 21 հասցեի բնակավայրերի բնակելի կառուցապատման 05-080-0041-0020 կադաստրային ծածկագրով 0,15255 հա հողամասը և 1970 թվականին կառուցված 25,30քմ խորդանոցը՝ ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: