Այսօր: Կիրակի, 24 Նոյեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 142-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 հոկտեմբերի 2024 թվականի N 142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ և 37-րդ հոդվածների դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

 Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1․Համաձայն Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացված զեկուցագրի և կազմած ծախսերի նախահաշվի, ըստ որի պետք է ևս 490 քմ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնել  Վարդենիս քաղաքի  3 հասցեի շենքի կողային հատվածից Չարենցի 50/1 հասցեում գտնվող մանկապարտեզ  տանող 200 մ2  ճանապարհային հատվածի կառուցման համար, ուստի առաջարկվում է Վարդենիս համայնքի ավագանու 2024թ սեպտեմբերի 27-ի N134-Ա որոշումով համայնքի ֆոնդային բյուջեի 1․6․1 գործառնական դասակարգման ծրագրի 5112 տնտեսակգիտական հոդվածից թույլատրված 3 000 000(երեք միլիոն) դրամը ավելացնել ևս 3 000 000 դրամով, ընդամենը՝ 6 000 000 դրամ /Ա. Սեսմանուկյան փողոցի թիվ 1 և թիվ 3 բազմաբնակարան բնակելի շենքերից դեպի մանկապարտեզ և դպրոց տանող հատվածի ասֆալտապատում՝ 4,163,000դրամ /340քմ/ և Ռոմանի փողոցի թիվ 2 բազմաբնակարան բնակելի շենքի հարակից տարածքի ասֆալտապատում՝ 1,837,000 դրամ /150 քմ/ ասֆալտապատման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով։ Կից ներկայացվում է Վարդենիսի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի կողմից ներկայացված զեկուցագիրն ու նախագիծը:

 


Կողմ -22

ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ

ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ

ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ

ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ

ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ

ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.04 Մբ)
(955.68 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner