Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որոշում եմ.
1. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2024 թվականի հուլիսի 02-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝
1) Ահարոն Աղաբեկի Խաչատրյան – Վարդենիս համայնքի ղեկավար։
2) Վարուժան Վարազդատի Ավետիսյան – Վարդենիս համայնքի ավագանու անդամ։
3) Համբարձում Սարիբեկի Սաֆարյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ։
4) Հրանդիկ Դերենիկի Օհանյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
5) Աիդա Կառլենի Սաղաթելյան – Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - <<Վարդենիս քաղաքի թիվ 1 երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրեն։
2․Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մուրադյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։