|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2023 թվականի N 158-Ա |
ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ <<ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> ԹԻՎ 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024ԹԹ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԻ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԻ ՄԱՍԻՆ |
Հայաստանի Հանրապետությունը մշակել է Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագիրը։ Ծրագիրը ներկայացնում է ճգնաժամային իրավիճակում հայտնված կանանց և աղջիկների խնդիրները՝ անդրադառնալով դրանց անվտանգության բաղադրիչներին։ Առանձին մատնանշում են բռնի տեղահանված կանանց խնդիրները։ Ծրագիրը կարևորում է կանանց մասնակցությունը պաշտպանության համակարգում, ընդգծում է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավման անհրաժեշտությունը՝ տեղերում ապահովելու համար ծրագրի դրույթների արդյունավետ իրականացումը։ 2023 թվականին Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից, ներառական մասնակցության սկզբունքով, մշակվեց ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ <<ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ>> N 1325 ԲԱՆԱՁԵՎԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2023-2024 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ, որը համապատասխանում է ՀՀ կողմից մշակված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևի իրականացման վերաբերյալ գործողությունների ազգային երկրորդ ծրագրի ռազմավարական ուղղություններին և առաջարկում է տեղայնացված նպատակներ ու գործողություններ՝ հիմնված Վարդենիս համայնքի և տեղական կանանց հատուկ կարիքների և առաջարկությունների վրա։ Այն ընդգրկում 2 տարվա ժամանակահատված։ Հաշվի առնելով վերոհիշյալը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․ Հավանություն տալ Միացյալ ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդի <<Կանայք, խաղաղություն և անվտանգություն>> թիվ 1325 բանաձևի դրույթների իրականացման 2023-2024թթ տեղական գործողությունների ծրագրին և արդյունավետ աշխատանք տանել Վարդենիս համայնքում ծրագրով նախատեսված խնդիրների իրականացման, կանանց և աղջիկների հատուկ պաշտպանություն ապահովել պատերազմների, արտակարգ իրավիճակների և համաճարակների և դրանց ռիսկերի դեպքում։
|
Կողմ -24 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՄԻՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՇՀՈՅԱՆ ԶԱՎԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(807.85 Կբ)
|
|
(16.15 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|