Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 23 փետրվարի 2006 թվականի N 315-Ն և 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-055-0021-0076 ծածկագրով 0,015 հա հողամասը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի, 5-րդ փողոցի 05-055-0021-0076 կադաստրային ծածկագրով 0,015 հա հողամասին տրամադրել Կարճաղբյուր բնակավայր, 5-րդ փողոց, 20/2 հասցե:
2.Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի, 5-րդ փողոց, 20/2 հասցեի 05-055-0021-0076 կադաստրային ծածկագրով բնակավայրերի 0,015 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Կատարել իրավունքի պետական գրանցում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: