Այսօր: Շաբաթ, 28 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0436-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունիսի 2024 թվականի N 0436-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ 1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԵՆԶԱԼՑԱԿԱՅԱՆԻ ԵՎ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶՈՎ ԼՑԱԿԱՅԱՆԻ ԱՊԱՄՈՆՏԱԺՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի N912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի N Հ/722-2023/06-Ա որոշումը, ղեկավարի տեղակալի 02.05.2024 թվականի N ՔՏՄ/18.3/10869-24 գրությունը և Վարդենիս համայնքի ղեկավարի 2024 թվականի ապրիլի 19-ի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 112-Ա կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի 14․06․2024 թվականի արձանագրությունը՝ որոշում եմ.

1. Ապամոնտաժել՝ <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ-ի կողմից շահագործվող, Վարդենիս քաղաքի Լեռնագործների 1/1 հասցեում գտնվող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը:

2. Ծանուցել <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ-ի մեկ ամսվա ժամկետում ապամոնտաժել բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը:

3. Նշված ժամկետում չապամոնտաժելու դեպքում ապամոնտաժում իրականացնել համայնքի միջոցներով, իսկ կատարված ծախսերը բռնագանձել <<ԳՈՌ ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ>> ԱՁ:

4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(142.83 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 41

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner