Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝
Հանձնաժողովի նախագահ - Ահարոն Խաչատրյան - համայնքի ղեկավար
Անդամներ՝
Կարեն Մկրտչյան - համայնքի ղեկավարի առաջին տեղակալ
Կամո Զարոյան - աշխատակազմի քարտուղար
Աբգար Աբգարյան - քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ
Սեյրան Գրիգորյան - ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ
Հրանտ Զարոյան - քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ
Սպարտակ Հովհանիսյան -ավագանու անդամ
Դավիթ Շահնազարյան -ավագանու անդամ
-ավագանու անդամ
2.Հանձնաժողովի անդամներից աճուրդավար նշանակել՝ Աբգար Աբգարյանին․
3.Հանձնաժողովի անդամներից արձանագրող նշանակել՝ Հրանտ Զարոյանին․
4․Բնակավայրերում մրցույթների կազմակերպման դեպքում հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև տվյալ բնակավայրի վարչական ղեկավարին։