Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
Վարդենիս համայնքի 2024թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Անհրաժեշտությունից ելնելով, թույլատրել համայնքի ղեկավարին, համայնքի բյուջեի 1,6,1 /ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 9 500 000 դրամ և այն ավելացնել 1,6,1 գործառնական դասակարգման 4252 տնտեսագիտական հոդվածին՝ 5 000 000 դրամ, 4241 տնտեսագիտական հոդվածին՝ 2 000 000դրամ, 01,01,01,51 գործառնական դասակարգման 4221 տնտեսագիտական հոդվածին՝1 500 000 դրամ, 4214 տնտեսագի-տական հոդվածին՝ 1 000 000 դրամ:
2. Սեպտեմբերի մեկին՝ առաջին դասարան, առաջին անգամ հաճախող երեխաներիհամար դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ ձեռք բերելու և նվիրելու նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի պահուստային ֆոնդից հատկացնելու 3 150 000 դրամ և ելնելով գնման հրատապությունից թույլատրել համայնքի ղեկավարին նշված գնումները կատարել մեկ անձից գնումների կատարման հայտարարության և հրավերի միջոցով: