Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 48-րդ, 61-րդ, 63-րդ և 66-րդ հոդվածներով, հիմք ընդունելով <<ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ի տեխնիկական տնօրենի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է.
1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող՝ մարզ Գեղարքունիք, համայնք Վարդենիս գյուղ Ծովակ 1 հասցեի 0.02հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբեկտների նպատակային նշանակության կապի գործառնական նշանակության հողամասը (սեփականության իրավունքի վկայական՝ 03082023-05-0048) ուղղակի վաճառքի միջոցով օտարել վարձակալ <<ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ>> ՀՁՓԲԸ-ի (վարձակալության իրավունքի վկայական՝ 0083295 տրված 12/08/2003) իրավահաջորդ <<ՏԵԼԵԿՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԲԸ-ին:
2. Ուղղակի վաճառքը իրականացնել ներկա պահին գործող կադաստրային արժեքով՝ ընդամենը 102960 (մեկ հարյուր երկու հազար ինը հարյուր վաթսուն) ՀՀ դրամ (16-րդ գոտի 1քմ արժեքը 514,8 ՀՀ դրամ):
3. Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին` սահմանված կարգով կազմել համապատասխան փաստաթղթերը և ներկայացնել պետական գրանցման: