Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ որոշում եմ.
1․ Վարդենիս համայնքի ղեկավարի 15 հուլիսի 2025 թվականի <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈԹՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ, ԹԻՎ 12 ՀԱՍՑԵԻ 05-080-0031-0002 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0,53132 ՀԱ ՀՈՂԱՄԱՍ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 0468-Ա որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը:
1.1 Որոշման 1-ին կետում՝ <<բնակելի տուն՝ 87,00 քմ,>> բառերից հետո լրացնել՝ <<աստիճանահարթակ՝ 1,7 քմ ,>> բառերը:
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: