Ղեկավարվելով ՀՀ Հողային օրենսգրքի 10-րդ հոդվածի 8-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 11 օգոստոսի 2005 թվականի N 1527-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշումները և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-057-0006-0001 ծածկագրով բնակավայրերի 0.07 հա այլ հողատեսքը ներկա դրությամբ սեփականաշնորհված չէ`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի 05-057-0006-0001 ծածկագրով բնակավայրերի 0.07 հա այլ հողատեսքը ճանաչել որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
2. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի 05-057-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի 0.07 հա <<այլ հողատեսք>>-ի գործառնական նշանակությունը փոփոխել <<բնակելի կառուցապատման>>:
3. Վարդենիս համայնքի Կութ բնակավայրի Է. Բալասանյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցքի 05-057-0006-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.07 հա հողամասին տրամադրել Է. Բալասանյան 1-ին փողոց, 4-րդ նրբանցք 3 հասցե:
4. Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: