Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Գալուստ Ավետիքի Գալստյանի դիմումը`որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոց 1/18 հասցեի 05-005-073-0045 կադաստրային ծածկագրով 0,00318 հա հողամասում կառուցված ավտոտնակ՝ 31,80 քմ (ներքին մակերես՝ 27,30 քմ), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12032025-05-0055 վկայական) մակերեսով օրինականացված ավտոտնակը և սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցը իրականացնողին՝ Գալուստ Ավետիքի Գալստյանին:
2. Ուղղակի վաճառքն իրականացնել հետևյալ սահմանված գներով.
1) հողամաս՝ 31,80 քմ x 792 դրամ = 25200 դրամ
2) ավտոտնակ՝ 31,80 քմ x 10000 x 0.1028 = 32700 դրամ
ընդամենը 57900 (հիսունյոթ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե՝
հողամասի օտարում-900155101679 հաշվեհամարով
ինքնակամ շինության օրինականացում-900155101208 հաշվեհամարով
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: