|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
30 մայիսի 2023 թվականի N 77-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Ելնելով անհրաժեշտությունից՝ թույլատրել համայնքի ղեկավարին, վարչական բյուջեի պահուստային ֆոնդից՝ 3 000,0 հազ դրամը ծախսելու տնտեսագիտական 4212 /էներգետիկ ծառայություններ / հոդվածով, օգտագործվող գազի վարձի հետագա վճարման համար:
|
Կողմ -14 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐՈՒՍՅԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՆԵԼԼԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԱՔՍՅԱ ՀՈՎՀԱՆԻՍՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԵՆ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՋԵՄԱՐԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -9 ԲԱԶՈՅԱՆ ՀԱՄԼԵՏ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՄԵԼԱՆՅԱ ԽՉԵՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ՆԱԻՐԱ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՍԱՐԳՍՅԱՆ ՌՈՄԵԼՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ ՍԵՎԱԿ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|