Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ Վարդենիս համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.
1.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 17 հասցեի (ծածկագիր 05-051-0107-0006, սեփականության իրավունքի վկայական 15072022-05-0016) 0,29հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության՝ արդյունաբերական օբեկտների, հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
1.1) Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար որպես լեռնային բնակավայր 257.4 (երկու հարյուր հիսունյոթ ամբողջ չորս) ՀՀ դրամ (16-րդ գոտի, լեռնային բնակավայր, կադաստրային զուտ եկամուտ 514.8):
2.Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի 1-ին փողոց 57/1 հասցեի (ծածկագիր 05-051-0107-0002, սեփականության իրավունքի վկայական 01082022-05-0021) 0,1589հա բնակավայրի հասարակական նշանակության՝ հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով:
2.1) Մեկնարկային գինը սահմանել՝1քմ-ի համար որպես լեռնային բնակավայր 257.4 (երկու հարյուր հիսունյոթ ամբողջ չորս) ՀՀ դրամ (16-րդ գոտի, լեռնային բնակավայր, կադաստրային զուտ եկամուտ 514.8):