Հարցը ներկայացրեց <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ նշելով, որ նիստերի դահլիճը պատշաճ կերպով կահավորված չէ և առկա են որոշակի տեխնիկական խնդիրներ, որոնք առնչվում են ազգաբնակչությանը, հեռարձակումը կատարվում է հեռախոսի միջոցով, ձայնի խափանումներ են լինում, լինում են հաղորդագրություններ և զանգեր, որոնք ազդում են նիստի հեռարձակման ձայնի և որակի վրա: Ուստի առաջարկեց համաձայն ՏԻՄ օրենքի՝ ավագանու խմբակցությունների համար պետք են սեղաններ, համայնքի ղեկավարը պետք է ունենա իր առանձին սեղանը, որպեսզի նիստը վարի և նաև պետք է հնարավորություն ունենա ձայնը միացնելու և անջատելու, անհրաժեշտ է տեսանկարահանող սարք, որը կապահովի ուղիղ հեռարձակում, և որի վրա զանգեր և հաղրոդագրությւններ չեն գա ինչը չի ազդի որակի վրա և ամենից զատ պետք է ունենալ ամբիոն, որի մոտ ելույթ կունենան զեկուցողները, նախատեսվում է նաև բարձրախոսներ՝ յուրաքանչյուր ավագանու անդամին: Այս ամենի համար նախնական հաշվարկներով նախատեսվում է 4880000/չորս միլիոն ութ հարյուր ութսուն հազար/ ՀՀ դրամ, սակայն մրցույթ հայտարարելուց հնարավոր է արժեքների փոփոխություններ: Ինչպես նաև ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը նշեց, որ աշխատակազմին վերաբերվող տեխնիկական թերություն է առկա՝ նախագծում նշվել է Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը փոխարենը <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավարի առաջարկը, առաջարկեց կատարել փոփոխություն և ընդունել հարցը:
Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց
|