Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 93


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 06 ՄԱՅԻՍԻ 2022Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 35-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1․ Վարդենիս համայնքի ավագանու 2022թ․ մայիսի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 35-Ա որոշման մեջ կատարել  փոփոխություններ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ հաստիքացուցակում՝ համաձայն հավելված 2-ի։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(106.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը տալով պարզաբանում ՀՈԱԿ-ների հաստիքացուցակներում փոփոխություն կատարելու անհրաժեշտության մասին։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ հաստիքացուցակը առաջարկելով աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով գլխավոր հաշվապահի աշխատավարձը բարձրացնել 25 000 ՀՀ դրամով։ Համայնքն ունի 2 ջրցան մեքենա, որոնք շահագործում է մեկ վարորդ, ուստի վարորդի աշխատավարձը բարձրացնել 20 000 ՀՀ դրամով և մինի ամբարձիչի վարորդի աշխատավարձը ևս բարձրացնել 20 000 ՀՀ դրամով։ 
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ հաստիքների անվանումներում, հաստիքների ավելացում կամ պակասեցում
, ինչպես նաև ընդհանուր գումարի փոփոխություն տեղի չի ունեցել, պարզապես համապատասխանեցվում է օրինակելի հաստիքացուցակներին։
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակներում դպրոցներ հաճախող երեխաների թվաքանակի ավելացման հետ կապված ավելացնել ժամեր և գումար։
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում անհարժեշտությունից ելնելով ավելացնել բեմական հագուստներ ձևավորող և հարդարող 0,5 միավոր։
<<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մշակույթի պալատ>> ՀՈԱԿ հաստիքացուցակում ավելացնել 0,5 միավոր տնտեսվարի և 0,5 միավոր ձայնային օպերտորի հաստիքներ, քանի որ բնակավայրը խոշորներից է և հաճախ են կազմակերպվում միջոցառումներ։ Քննարկման արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 10 ձեռնպահ ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

 



Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner