Այսօր: Կիրակի, 27 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 15
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 15
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՁՄԵՌԱՅԻՆ 2-ՐԴ ԽԱՂԵՐԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 47-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է․ 

1․2025 թվականի Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին Վարդենիս համայնքի պատվիրակության և մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի սպորտմիջոցներ հոդվածից տրամադրել ընդհանուր 850000 /ութ հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ, որից՝ 230000 /երկու հարյուր երեսունհազար/ 10 շքերթային հագուստի հավաքածու ձեռք բերելու համար, 620000 /վեց հարյուր քսան հազար/ դրամը՝ սննդի և այլ ծախսերը հոգալու համար՝ համաձայն հաշիվ-ապրանքագրի:

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ 2025 թվականի փետրվարի 1-ից 7-ը Ջերմուկ քաղաքում կայացած Համահայկական ձմեռային 2-րդ խաղերին Վարդենիս համայնքի պատվիրակության և մարզիկների մասնակցությունն ապահովելու նպատակով համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից թույլատրել տրամադրել ընդհանուր առմամբ 850 հազար   ՀՀ դրամ, որից 230 հազարը՝ 10 շքերթային հագուստի հավաքածու ձեռք բերելու համար, 620 հազար ՀՀ դրամը՝ սննդի և այլ ծախսերը հոգալու համար՝ համաձայն հաշիվ-ապրանքագրի:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը առաջարկելով գումարի չափը նշել նախագծում /850000 ութ հարյուր հիսուն հազար/:

Հարցով հանդես եկավ ավագանու անդամ Կարեն Սիմոնյան թե ինչու հարցը նախորդ արտահերթ նիստին չի ներկայացվել քննարկման , որին ի պատասխան ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը պատասխանեց, որ արտահերթ նիստին քննարկվել են միայն բյուջեին առնչվող հարցեր, իսկ ավագանու անդամ Կարեն Մկրտչյանը նշեց, որ արտահերթ նիստի ժամանակ հստակ գնային ինֆորմացիա չի եղել:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ջեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner