2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը՝ ութերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 23-ը, բացակայում էին ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, հարգելի բացակայում էին ավագանու անդամներ նաիրա Մանուչարյանը և Հայկ Երանոսյանը։ Նիստը իրավազոր է։ Կենդանի կատարմամբ հնչեց Հայաստանի Հանրապետությաան օրհներգը: Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգի հարցերը՝ ըստ հերթականության, այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|