Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 94


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով<<Աշխարհագրական անվանումների մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի և 09.09.2022 թվականի հանրային քննարկման արձանագրությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց 1-ին նրբանցքն անվանակոչել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռազմիկ Մկրտչյանի անվամբ:

2. Հանձնարարել Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնին ապահովել որոշման կատարումը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.15 Կբ)
(719.80 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով, որ Վարդենիսի համայնքապետարան է դիմել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ռազմիկ Մկրտչյանի հայրը՝ Վարդենիս քաղաքի Երևանյան փողոց 1-ին նրբանցքը որդու՝ Ռազմիկ Մկրտչյանի անվամբ անվանակոչելու համար։ Մեր կողմից կատարվել են օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերը՝ կատարվել է հանրային լսում, հրավիրվել են համայնքի բնակիչներ և բոլորը միաձայն տվել են իրենց համաձայնությունը։ Առաջարկում եմ Երևանյան փողոց 1-ին նրբանցքը անվանակոչել Ռազմիկ Մկրտչյանի անվամբ։
Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner