Այսօր: Շաբաթ, 22 Հունիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 42
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 42


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 05-073-0012-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի  դրույթներով՝ <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետովհիմք ընդունելով ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ նախարար Գնել Սանոսյանի 07.03.2024թ. N ԳՍ/20.1/7580-2024 գրությունըհամայնքի ավագանին որոշում է.

1.Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի սեփականություն հանդիսացող 05-073-0012-0003 ծածկագրով 0,42498 հա հողամասը նվիրաբերել՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ՝ Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նախատեսվող կրթահամալիրի կառուցման համար:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(367.02 Կբ)
(438.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ ինչպես գիտենք ՀՀ Կառավարության կողմից՝ Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, իրականացվում են դպրոցաշինության ծրագրեր, որի շրջանակներում ընդգրկված է Վարդենիս համայնքը, մասնավորապես՝ Շատվան բնակավայրում իրականացվելու է 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման աշխատանքներ:

Շատվան բնակավայրի դպրոցին կից առկա է համայնքային սեփականություն հանդիսացող 0.42498 հա հողամաս, որտեղ կկառուցվի կրթահամալիրը:

Առաջարկում եմ տալ Ձեր թույլտվությունը՝ նշված հողամասը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան, 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner