Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 8 սեպտեմբերի 2005 թվականի N 1771-Ն որոշմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 05-019-0123-0012 և 05-019-0123-0013 ծածկագրերով վարելահողերը ներկա դրությամբ սեփականաշնորհված չեն` որոշում եմ
1.Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի 05-019-0123-0012 ծածկագրով 0.01682հա վարելահողը ճանաչել որպես Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի սեփականություն:
2.Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի 05-019-0123-0013 ծածկագրով 0.63248հա վարելահողը ճանաչել որպես Վարդենիս համայնքի Արփունք բնակավայրի սեփականություն:
3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով նշված հողամասերը միավորել որպես անշարժ գույքի միավոր և ներկայացնել պետական գրանցման սույն որոշմանը կից հատակագծին համապատասխան:
4.Կատարել իրավունքի պետական գրանցում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: