2024 թվականի մայիսի 22-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու հերթական նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 23-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, հարգելի բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության ավագանու անդամ Արմինե Աղաջանյանը և <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցության ավագանու անդամ Աշոտ Խաչատրյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի օգնական Ա․ Եղիազաարյանը և այլ անձինք։ Համայնքի ղեկավարը առաջարկեց օրակարգի 2-րդ հարցը՝ <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2023Թ. <<ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԱԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 173-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հանել, քանի որ նախարարությունից ծրագրային փոփոխություններ են կատարվել, փոխարենը ներառել <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ 2023-2024 ՈՒՍ. ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍԱՆՔ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցը այնուհետև օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։ Համայնքի ղեկավարը ընթերցեց օրակարգը բաղկացած 21 հարցից:
Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգը հաստատվեց:
|