Այսօր: Երկուշաբթի, 28 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 178
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 178
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով,  և <<Բյուջետային համակարգի  մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկը` համայնքի ավագանին որոշում է.

1.Քննարկել և հաստատել Վարդենիս համայնքի 2025թ. բյուջեի նախագիը:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(99.33 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ 2025 թվականի բյուջեի եկամուտները կազմում է 5834068.7 /հինգ միլիարդ ութ հարյուր երեսունչորս միլիոն վաթսունութ հազար յոթ հարյուր/, վարչական բյուջեն 2875910,7 /երկու միլիարդ ութ հարյուր յոթանասունհինգ միլիոն ինն հարյուր տաս հազար դրամ/, ֆոնդային մասի եկամուտները 3800928.0 /երեք միլիարդ ութ հարյուր միլիոն ինն հարյուր քսանութ հազար դրամ/.

Ծախսային մասը 6585751.8 /Վեց միլիարդ հինգ հարյուր ութսունհինգ միլիոն յոթ հարյուր հիսունմեկ հազար ութ հարյուր դրամ/, որից վարչական բյուջեն կազմում է 2875910.7 / երկու միլիարդ ութ հարյուր յոթանասունհինգ միլիոն ինն հարյուր տաս հազար դրամ /, իսկ ֆոնդային 4552611.1 /չորս միլիարդ Հինգ հարյուր քսան վեց միլիոն վեց հարյուր տասմեկ հազար հարյուր դրամ/. Տարեսկզբի մնացորդը 751683.1 /Յոթ հարյուր հիսունմեկ միլիոն վեց հարյուր ութսուներեք հազար  հարյուր դրամ/ դրամը կուղղվի ֆոնդային բյուջեի դիֆիցիտի:

Ավելի մանրամասն ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը։

Քվեարկության արդյունքում 24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner