Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 90
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 90


Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2022թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1. Ելնելով անհրաժեշտությունից՝ Վարդենիս համայնքի 2022թ.-ի համար հաստատված Ֆոնդային բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 4 000 000 ՀՀ դրամ՝ այն ավելացնելով ապարատի ֆոնդային բյուջեի 1.1.1.51 գործառնական դասակարգման 5122 տնտեսագիտական հոդվածին՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու համար:

2․ Զոհվածների ընտանիքներին դրամական աջակցություն ցուցաբերելու նպատակով բյուջեի պահուստային ֆոնդից 11․2․1․51 գործառնական դասակարգման 4726 հոդվածին հատկացնել 3 000 000 ՀՀ դրամ։

3․Բյուջեի 1․1․1 ապարատի պահպանման ծախսերի 4239 տնտեսագիտական հոդվածից պակասեցնել 1 500 000 ՀՀ դրամ և ավելացնել 1.1.1.51 գործառնական դասակարգման 4237 տնտեսագիտական հոդվածին՝ ներկայացուցչական ծախսերի համար։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը՝ ներկայացնելով բյուջեում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը։ Առաջին կետով անհրաժեշտ է կատարել փոփոխություն ժամանակակից համակարգիչներ ձեռք բերելու համար։ Երկրորդ կետի փոփոխությամբ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվել է 300 000-ական ՀՀ դրամ, որից 200 000-ական ՀՀ դրամը փոխանցվել է զոհվածի ընտանիքի անդամներից մեկի  հաշվեհամարին, իսկ մնացած 100 000 ՀՀ դրամով կատարվել է հուղարկավորության կազմակերպման հետ կապված ծախսեր։ Երրորդ կետով՝ կապված պատերազմական իրավիճակի հետ, համայնքապետարանում հյուրընկալվել են տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և դիտորդներ, որոնց պատշաճ ընդունելության համար կատարվել են ծախսեր՝ անհրաժեշտություն առաջացնելով բյուջեում կատարել փոփոխություններ և ավելացնել ներկայացուցչական ծախսերը։ Քննարկման արդյունքում  24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցը համարվեց ընդունված։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner