Այսօր: Շաբաթ, 29 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 18 - Ապրիլ 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 6 - Ապրիլ 4
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
27.03.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ » ՍԻՐՈՂԱԿԱՆ ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԻ ՄՐՑԱՇԱՐԸ
2025 թվականի մարտի 26-ին Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ մեկնարկեց «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի համայնքային փուլի մրցաշարը։Մրցաշարին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ներկայացուցիչները, Վարդենիսի Ռ․ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի աշխատակազմը՝ տնօրենության գլխավորությամբ, մարզիչներ և այլք։Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը, ով ներկաներին փոխանցեց Համայնքի ղեկավարի շնորհավորական խոսքը և մաղթեց ազնիվ, արդար և արդյունավետ խաղ։Պայքարեցին 1-ին տարիքային խմբի՝ 5-9-րդ դասարանների աշակերտներից ... Մանրամասն
25.03.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ, ձեր ժամանակի խնայողության համար Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը մարտի 26-ին, ժամը 11։00-ից կտեղակայվի Վարդենիս քաղաքի համայնքապետարանի հարակից տարածքում։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները։
 
 
24.03.25 ԿԱՆԱՆՑ ՄԻԱՄՍՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼՆԵՐ ՄԱՏՈՒՑԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԵՎ 34 ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲՈԼՈՐ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԿԱՆԱՆՑ
Կանանց միամսյակի կապակցությամբ Վարդենիսի համայնքապետարանը հաճելի անակնկալներ մատուցեց Վարդենիս քաղաքի և 34 բնակավայրերի բոլոր կառույցներում աշխատող կանանց, մայրերին և քույրերին, ինչպես նաև համայնքապետարանի և վարչական բնակավայրերի աշխատակազմերի կին աշխատակիցներին։Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը մասնակցեց նվերների փոխանցմանը և իր շնորհավորական խոսքում մասնավորապես նշեց․《Սիրելի´ կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, մաղթում եմ ներդաշնակություն, տոկունություն, սեր և երջանկություն, թո՛ղ ձեր կյանքը իմաստավորվի անձնական և աշխատանքային բազում հաջողություններով, բարձր տրամադրությամբ և դրական հույզերով, թո՛ղ գարնանային արևաշող պայծառ ... Մանրամասն
18.03.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Տեղեկացվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ազգաբնակչությանը, որի հանրային ծառայությունները նոր ձևաչափով, նոր որակով և առավել արդյունվետ ու հասանելի պայմաններում մատուցելու նպատակով 2025 թվականի մարտի 20-ին ժամը 11։30-15։30-ը ՀՀ ներքին գործերի նախարարության անձնագրային սպասարկման շրջիկ գրասենյակը կլինի Վարդենիս քաղաքում։ Տեղակայման վայրը՝ քաղաք Վարդենիս, Ռոմանի փողոց 10, Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի հարևանությամբ։Անձնագրային սպասարկման շրջիկ գրաենյակի կողմից կմատուցվեն հետևյալ ծառայությունները․անձնագրի փոխանակում,հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,հաշվառման տեղեկանքի տրամադրում,ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,հաշվառումից հանում,ԼՂ-ից ... Մանրամասն
18.03.25 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի' բնակիչներ, Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակով պայմանավորված՝ զգուշացնում ենք և հորդորում, որ դաշտերում և այգիներում մաքրման աշխատանքներ իրականացնելիս, չայրել խոտածածկ տարածքները։

17.03.25 🌼ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի ուշադրության ներքո են Վարդենիս համայնքի ամենօրյա մաքրության ու բարեկարգման աշխատանքները։
Համայնքի տարբեր հատվածներում մաքրման և բարեկարգման մեծածավալ աշխատանքներն իրականացվում են «Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ֊ի աշխատակիցների կողմից։
🌼Կատարվում են Վարդենիս քաղաքի փողոցների մաքրման, հողահարթեցման, կողային առուների մաքրման, մայթերի, վաքերի աղբից մաքրման աշխատանքներ, ճանապարհների եզրերը հետևողականորեն մաքրվում են չոր ճյուղերից և աղբից:
Աշխատանքները կրում են շարունակական բնույթ։
🍀Եկե'ք մաքուր պահենք մեր սիրելի համայնքը և աղբը գցե՛նք մոտակա աղբաման։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner