Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի թիվ 714-Ն որոշմամբ սահմանված <<Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի>> 6-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 66-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի և 2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Սիմոն Սամվելի Գրիգորյանի դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Սիմոն Սամվելի Գրիգորյանի սեփականություն հանդիսացող հողամասին կից <<բնակավայրերի՝ հասարակական կառուցապատման>> 05-005-0173-0099 ծածկագրով 0․00159 հա և 05-005-0173-0083 ծածկագրով 0․0045 հա հողամասերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 02072025-05-0016 և 03072025-05-0010 վկայականներ, տրված համապատասխանաբար՝ 02.07.2025 և 03.07.2025 թվականներին) ընդլայնման նպատակով՝ ուղակի վաճառքով օտարել Վարդենիս քաղաքի բնակիչ Սիմոն Սամվելի Գրիգորյանին:
2. Հողամասի ուղղակի վաճառքով օտարման գին հաստատել տվյալ հողամասի կադաստրային արժեքի չափով՝ 1քմ․-ի համար 1877․7 (մեկ հազար ութ հարյուր յոթանասունյոթ ամբողջ յոթ) ՀՀ դրամ:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |