Ղեկավարվելով ՀՀ <<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատակարգի>> 8-րդ կետը՝ որոշում եմ․
1.Հաստատել 27.05.2025թ.-ի ժամը 12։00-ի կրտսեր պաշտոնների մրցութային հանձնաժողովի հետևյալ կազմը`
1) Կարեն Վիկտորի Մկրտչյան –Վարդենիսի համայնքապետարան - Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ։
2) Աշոտ Վիկտորի Բարսեղյան –Վարդենիսի համայնքապետարան - Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ։
3) Մարո Ամուրի Արզոյան – Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - Վանևան գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի։
4) Արտակ Սուրենի Սարգսյան -ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
5) Վանիկ Ժորայի Հարությունյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ՏԿ և ՏԻ հարցերի վարչության պետ։
6) Աշոտ Հակոբի Խաչատրյան – Վարդենիս համայնքի ավագանու անդամ։
2. Նշանակել մրցույթի անցկացման լիազորված անձ՝ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Լուսինե Մուրադյանին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։