Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը համայնքի ավագանին որոշում է 1. Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի բնակիչ Ռաֆայել Վարդանյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 201667/երկու հարյուր մեկ հազար վեց հարյուր վաթսունյոթ/ ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 58321/հիսունութ հազար երեք հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ տույժը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |