Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



09 հուլիսի 2025 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ 05-005-0073-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն  որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով և հիմք ընդունելով  <<Արտյոմ Ոսկանյան>> ԱՁ-Ի կողմից տրված 23.06.2025 թվականի ք. Վարդենիս, Լեռնագործների փողոցի 1/1 շենք, թիվ 36 բնակարանին կից ինքնակամ իրականացված կցակառույցի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը` որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 05-005-0073-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Լեռնագործների փողոց 1/1 շենք, 36/1 հասցե:

2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 1/1 շենք, 36/1 հասցեում Մխիթար Արամի Կարապետյանի կողմից 2016 թվականին ինքնակամ կառուցված Բ.Պ աստիճանահարթակ՝ 10,2 քմ մակերեսով (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20236BRRQ2) կառույցը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով: 

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
(22.98 Կբ)
(3.23 Մբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner