Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմաբ սահմանված կարգով և հիմք ընդունելով <<Արտյոմ Ոսկանյան>> ԱՁ-Ի կողմից տրված 23.06.2025 թվականի ք. Վարդենիս, Լեռնագործների փողոցի 1/1 շենք, թիվ 36 բնակարանին կից ինքնակամ իրականացված կցակառույցի տեխնիկական վիճակի գնահատման վերաբերյալ եզրակացությունը և Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 05-005-0073-0016 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել Լեռնագործների փողոց 1/1 շենք, 36/1 հասցե:
2. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 1/1 շենք, 36/1 հասցեում Մխիթար Արամի Կարապետյանի կողմից 2016 թվականին ինքնակամ կառուցված Բ.Պ աստիճանահարթակ՝ 10,2 քմ մակերեսով (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 20236BRRQ2) կառույցը ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:
3. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերն իրականացնել ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: