Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 69
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 69
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԽՈՑԵԼԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄՈՒՄ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ավագանու 25 մարտի 2025 թվականի N 38-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված խոցելի ընտանիքների սոցիալական ծառայությունների տրամադրման, սոցիալական աջակցության ծառայությունների բարելավման գործընթացն ապահովող մշտական հանձնաժողովի կազմում ավագանու անդամներից ընդգրկել՝

1) Սաթենիկ Ռուբենի Մինասյան - <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցություն

2) Արման Սամվելի Մինասյան - <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցություն

3) Զավեն Արամայիսի Շհոյան - <<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցություն

4) Արմինե Վաղարշակի Աղաջանյան - <<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցություն

5) Ջեմարա Միխաիլի Վարդանյան - <<Միասնական Վարդենիս>> խմբակցություն

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համաձայն կանոնակարգի՝ հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար անհրաժեշտ է առաջադրել ավագանու մինչև հինգ անդամի թեկնածություն:

Առաջադրեք թեկնածուներին

Համայնքի ղեկավարը <<Ահարոն Խաչատրյան>> խմբակցությունից առաջադրեց Սաթենիկ Մինասյանի և Արման Մաթևոսյանի թեկնածությունը: 

Հայկ Երանոսյանը<<Քաղաքացիական պայմանագիր>> Խմբակցությունից առաջադրեց Զավեն Շհոյանի և Արմինե Աղաջանյանի թեկնածությունը:

Դավիթ Շահնազարյանը<<Միասնական Վարդենիս>> խմբակցությունից առաջադրեց Ջեմարա Վարդանյանի թեկնածությունը:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner