2023 թվականի փետրվարի 14-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու 2-րդ նստաշրջանի հերթական Նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 18-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամներ՝ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, Կարեն Սիմոնյանը, Հայկ Երանոսյանը, Ռաֆայել Խչեյանը, Արմինե Աղաջանյանը, Մուշեղ Շաբոյանը, Սևակ Սիմոնյանը և <<Միասնական Վարդենիս>> խմբակցության անդամ Արաքսյա Հայրապետյանը: Նիստը իրավազոր է: Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին համայնքի ղեկավարի օգնական Ալիկ Եղիազարյանը, համայնքի ղեկավարի տեղակալ Արամ Հարությունյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Էդգար Պետրոսյանը, աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյան, քաղաքաշինության, հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը: Վարման կարոգով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը, ով առաջարկեց ուղիղ եթերի հեռարձակումների որակը ավելի լավը դարձնելու նպատակով ձեռնարկել միջոցառումնե, որպեսզի ավագանու նիստերը ավելի մատչելի ու լսելի լինեն: Նիստ վարողը՝ Ահարոն Խաչատրյանը, նիստը համարեց բացված, հնչեց Հայաստանի Հանրապետության հիմնը: Այնուհետև համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը ընթերցեց օրակարգում ընդգրկված հարցերը ըստ հերթականության: Օրակարգի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չեղան: Համայնքի ղեկավարը օրակարգի քննարկման հարցը դրեց քվեարկության, 17 կողմ , 0դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգը հաստատվեց 19 հարցով:
|