Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 11
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 11
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԶԵԿՈՒՑՈՒՄԸ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետով,  <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասով` համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ղեկավարի զեկուցումը Վարդենիս համայքի 2024 թվականի

տարեկան բյուջեի  կատարողականը`  համաձայն հավելվածների:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(177.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավար՝ նշելով, որ Վարադենիս համայնքի 2024 թվականի բյուջեով  նախատեսված 6 միլիարդ 29 միլիոն 183 հազար 900 հ/դ  եկամուտների  պլանի դիմաց փաստացի կատարվել է 4 միլիարդ 387 միլիոն 664 հազար 200 հ/դ կամ  բյուջեն կատարվել է 72.8 տոկոսով:

  Վարչական բյուջեի 2024թ տարեկան պլանը կազմում է 2 միլիարդ 703 միլիոն 40 հազար 700 հ/դ փաստացի կատարվել է 2 միլիարդ 780 միլիոն 703 հազար 600 հ/դ կամ 102.9տոկոս:

 Սեփական ամրացված եկամուտների 2024թ տարեկան պլանը կազմում է 529 միլիոն 518 հազար 600հ/դ, որի դիմաց փաստացի կատարվել է 607 միլիոն 835 հազար 500հ/դ կամ 114.8տոկոս։

Վարդենիս համայնքի  2024 թվականի ընդհանուր բյուջեի տարեկան  ծախսերը պլանավորվել է 6 միլիարդ 171 միլիոն 384 հազար 800 հ/դ ,փաստացի ծախսվել է 3 միլիարդ 777 միլիոն 118 հազար 900 հ/դ

 Առավել մանրամասն ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 14 կողմ, 0 դեմ, 9 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner