Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 230-րդ հոդվածի 3-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1. Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի բնակիչ Լևոն Թովմասյանին պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 9645/ինը հազար վեց հարյուր քառասունհինգ/ ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են:
2. Վարդենիս համայնքի Տրետուք բնակավայրի բնակիչ Լևոն Թովմասյանի մորը պատկանող անշարժ գույքի գույքահարկի մասով կուտակված 28802/քսանութ հազար ութ հարյուր երկու/ ՀՀ դրամ տույժը օրենքով սահմանված կարգով զիջել, քանի որ մնացած պարտավորությունները մարված են:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |