2024 թվականի հուլիսի 18-ին ժամը 14:00-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը։ Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 20-ը, բացակայում էին <<Քաղաքացիաան պայմանագիր խմբակցության>> ավագանու անդամներ Արամ Մելքոնյանը և Արտակ Մանուկյանը <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, քաղաքաշինության հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը և այլ անձինք։ Համայնքի ղեկավարը ներկայացրեց օրակարգ, 12 հարցից՝ ելույթում նշելով՝
Քանի որ, մենք ունեինք ժամանակի խնդիր, և հարցերը շտապ պիտի ներկայացվեր Ձեր քննարկմանը, որպեսզի ծրագրերի իրականացման բնականոն ընթացը չխախտվի, նշանակվեց ավագանու արտահերթ նիստ:
Նախորդ նիստում Ձեզ արդեն ներկայացվել է, որ ՀՀ Կառավարության 2093 Ն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է կրթահամալիրների կառուցման ծրագիր, և մեր համայնքը անմասն չի մնացել նշված ծրագրից: 12 հարցերից չորսը վերաբերվում է կրթահամալիրների կառուցմանը:
Այժմ ընթերցում եմ օրակարգում ընդգրկված հարցերը՝ ըստ հերթականության:
Օրակարգը հաստատելու մասին հարցը դրվեց քվեարկության։
21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|