Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ համաձայն <<Գույք նվիրաբերելու մասին>> ՀՀ Կառավարության որոշման՝ անհրաժեշտ է ընդունել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, համայնք Վարդենիս, գյուղ Տրետուք, 1-ին փողոց, 20 հասցեում գտնվող, 3 338 801.96 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 175.8 քառ. մետր մակերեսով դպրոցի շենքի, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 4092.9 քառ. մետր մակերեսով հողամասի նվիրաբերությունը Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքին՝ այն որպես նախադպրոցական ուսումնական հաստատություն շահագործելու նպատակով։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 17 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|