Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 20
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով՝ Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 76, 77 և 94-րդ հոդվածներով,  <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 05-005-0411-0054 ծածկագրով 1,5հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

2.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 05-005-0411-0053 ծածկագրով 1հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողը տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով:

3.Հաստատել վարձակալության տրամադրվող՝ 4-րդ կարգի վարելահողի տարեկան մեկնարկային գինը 1հա-ի համար 3900 (երեք հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.94 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ինչպես գիտեք Վարդենիս համայնքում շարունակվում են իրակացնել հողերի չափագրման աշխատանքներ, որի արդյունքում էլ ի հայտ են եկել երկու վարելահողեր, որոնք վարձակալությամբ տրված չեն եղել։

Առաջարկեց տալ համաձայնություն՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Վարդենիս քաղաքի 1,5հա և 1 հա գյուղատնտեսական նշանակության 4-րդ կարգի վարելահողերը տրամադրելու վարձակալության մրցույթային կարգով` 25 տարի ժամկետով, երկու 4-րդ կարգի վարելահողերի համար էլ տարեկան մեկնարկային գինը սահմանելով՝  1 հա-ի համար 3 հազար 900 ՀՀ դրամ:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner