Այսօր: Երկուշաբթի, 30 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0424-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2025 թվականի N 0424-Ա

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 05-005-0073-0016 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,00651ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42 և 43-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 731-Ն, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն և ՀՀ կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշումներով, հիմք ընդունելով <<ԱՐՏՅՈՄ ՈՍԿԱՆՅԱՆԻ>> ԱՁ կողմից 23.06.2025 թվականին տրված  ինքնակամ իրականացված ավտոտնակի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը ինչպես նաև Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ 0,00651 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ. 

 

1.Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի 05-005-0073-0016 կադաստրային ծածկագրով 0,00651 հա հողամասին տրամադրել Վարդենիս քաղաք, Լեռնագործների փողոց, 1/20 հասցե:

2. ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 3-րդ կետի՝ հողամասի գործառնական նշանակությունը համարվում է փոփոխված, որպես բնակելի կառուցապատման:

3. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոց, 1/20 հասցեում Մխիթար Արամի Կարապետյանի կողմից 1987 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 36,39քմ (ներքին մակերես 30.00քմ). նկուղ՝ 10,69քմ (ներքին մակերես 5,10քմ), 2008 թվականին ինքնակամ կառուցված ավտոտնակ՝ 28,67քմ (ներքին մակերես 23,30 քմ) և սպասարկման համար նախատեսված 0,00651 հա  հողամասը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023XDVKQV ճանաչել օրինական, որպես Վարդենիս համայնքի սեփականություն:

4. Նկատի ունենալով, որ թույլ է տրվել ինքնակամություն, ուստի ինքնակամ կառույցի օրինականացման, պետական գրանցման, այդ թվում` համայնքային սեփականության ճանաչման և գրանցման ծախսերը իրականացնել՝ ինքնակամ կառույցն իրականացնողի միջոցներով:  

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 11

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner