Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005 թվականի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով և հիմք ընդունելով Արտակ Մելքանյանի դիմումը որոշում եմ.
1.Վարդենիս համայնքի Սոթք բնակավայրի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 6 հասցեի անշարժ գույքը, սեփականության իրավունքի գրանցման վկայական N 20122024-05-0074 հաստատված 20.12.2024թ համաձայն կից հատակագծի բաժանել և բաժանվող 0,1 հա անշարժ գույքին տրամադրել Սոթք բնակավայր 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 6 հասցե, 0.06705 հա անշարժ գույքին տրամադրել Սոթք բնակավայր 3-րդ փողոց 2-րդ նրբանցք 6/1 հասցե:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: