Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Շահնազարյան Դավիթը, ով ներկայացրեց որ տվյալ մեքենան տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո այլևս պիտանի չի եղել շահագործման, մեքենան ճիշտ է Սաթիկ Մինասյանի անունով է եղել գրանցված, սակայն մեքենայի շահագործողը եղել է Աղաջանյան Ոսկանը, ով ավտովթարի հետևանքով մահացել է:Աղաջանյան Ոսկանի տղան պարտավորվել է վճարել 1 000 000 ՀՀ դրամի չափով մայր գումարից, եթե զիջվի մայր գումարից որոշակի գումար և տույժը: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության։ Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։
|