Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 94


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍԱԹԵՆԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MERCEDES-BENZ S 420 ՄԱԿՆԻՇԻ 26LS083 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը  համայնքի ավագանին որոշում է.

 Վարդենիս համայնքի Վարդենիս բնակավայրի բնակիչ Սաթենիկ Մինասյանին պատկանող MERCEDES BENZ S 420 մակնիշի 26LS083 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 2 347 933 ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 645 808 ՀՀ դրամ տույժ և 42% մայր գումար ՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո : 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(251.71 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի հաջորդ հարցը։ Հարցի շուրջ ելույթով հանդես եկավ <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Շահնազարյան Դավիթը, ով ներկայացրեց որ տվյալ մեքենան տարիներ առաջ տեղի ունեցած ավտովթարից հետո այլևս պիտանի չի եղել շահագործման, մեքենան ճիշտ է Սաթիկ Մինասյանի անունով է եղել գրանցված, սակայն մեքենայի շահագործողը եղել է Աղաջանյան Ոսկանը, ով ավտովթարի հետևանքով մահացել է:Աղաջանյան Ոսկանի տղան պարտավորվել է վճարել 1 000 000 ՀՀ դրամի չափով մայր գումարից, եթե զիջվի մայր գումարից որոշակի գումար և տույժը: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության։ Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner