Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 346
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 97
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 97
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Խ. ՍՏԵՓԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ 15/1 ՀԱՍՑԵԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԸ ԸՆԴԱՆՈՒՐ 363․3 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի տնօրեն՝ Արեն Դեյիրմենջյանի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Թույլատրել համայնքի ղեկավարին` Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-005-0087-0011, սեփականության իրավունքի վկայական՝ 20092023-05-0070) Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոց 15/1 հասցեի (երաժշտական դպրոց) անշարժ գույքի առաջին հարկը՝ ընդանուր 363․3 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով՝ 5 (հինգը) տարի ժամկետով, տրամադրել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը՝ Վարդենիս քաղաքում մինչև 60 երեխայի համար մանկական զարգացման և ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծելու նպատակով, որի համար կենտրոնում նախատեսվում է ունենալ մինչև 20 աշխատակից:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(358.42 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը առաջարկեց թույլատրել Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող (կադաստրային ծածկագիր՝ 05-005-0087-0011, սեփականության իրավունքի վկայական՝ 20092023-05-0070) Վարդենիս քաղաքի Խ. Ստեփանյան փողոց 15/1 հասցեի (երաժշտական դպրոց) անշարժ գույքի առաջին հարկը՝ ընդանուր 363․3 քմ մակերեսով, անհատույց օգտագործման իրավունքով՝ 5 (հինգը) տարի ժամկետով, տրամադրել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցությանը՝ Վարդենիս քաղաքում մինչև 60 երեխայի համար մանկական զարգացման և ցերեկային խնամքի կենտրոններ ստեղծելու նպատակով, որի համար կենտրոնում նախատեսվում է ունենալ մինչև 20 աշխատակից:

Համայնքի ղեկավարը նշեց, որ կազմակերպությունը ՝ըստ պայմանավորվածքության նախատեսում է վերանորոգել շեբքի տանիքը, վերանորոգել առաջին հարկը և հետագայում նաև երկրորդ հարկը: Նշեց նաև որ ծավալվող գուրծունեությունը ոչ մի կրոնական ուղղվածություն չունի:

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը, նշեց, որ խոսել է Տեր Հարություն քահանա Հունանյանի հետ իմանալու համար արդյոք տեղեկություն ունի, ծանո՞թ է, ուսումնասիրե՞լ է, ինչ են անելու: Նշեց, որ առաջին մասը համայնքի համար կարևոր, զարգացնող, շահեկան գործունեություն են ծավալելու շատ ողջունելի է: Նաիրա Մանուչարյանը նշեց, որ Տեր Հարությունը ծանոթ չէ և վստահ չէ, որ մանուկների հոգեկերտվածքին չեն վնասելու:  Նաիրա Մանուչարյանը առաջարկեց հարցը տեղափոխել մինչև Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվն ուսումնասիրի և կողմնորոշի: 

Համայնքի ղեկավարը նշեց, որ կա պայմանավորվածություն և չի կարող հետաձգել հարցի քննարկումը, հարցի վերաբերյալ քննարկում եղել է տարբեր անձանց հետ և հարցը որևէ կրոնաական ուղղվաշություն չունի:

Համայնքի ղեկավարը հայտարարեց քվեարկություն:

Քվեարկության արդյունքում 11 կողմ, 0 դեմ, 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner