Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Հարկային օրենսգրքի>> 245-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի բնակիչ Մխիթար Շաբոյանին պատկանող BMW X5 4.4 I մակնիշի 15UU335 պետհամարանիշի ավտոմեքենայի գույքահարկի 3.447.719/երեք միլիոն չորս հարյուր քառասունյոթ հազար յոթ հարյուր տասնինը /ՀՀ դրամ ապառքից օրենքով սահմանված կարգով զիջել 1.006.469/մեկ միլիոն վեց հազար չորս հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ տույժը և մայր գումարից որոշ մասը՝ մնացած պարտավորությունները մարելուց հետո:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |