Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝ 1.Համայնքային սեփականություն հանդիսացող GAZ 3613 (GAZ-53-12) բենզատար տեխնիկան՝ համայնքի աղբահանության և բարեկարգման աշխատանքների իրականացման նպատակով անհատույց և անժամկետ օգտագործման տրամադրել ՙՙՎարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում՚՚ ՀՈԱԿ-ին և կնքել համապատասխան պայմանագիր:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|