Այսօր: Հինգշաբթի, 31 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 հոկտեմբերի 2024 թ.

ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂ ԱԿՈՒՆՔ 1 ՀՈՂԱՄԱՍԸ <<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԳԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇԱԿԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի պահանջներով, ՀՀ հարկային օրենսգրքի 229 հոդվածի դրույթներով <<ՀՀ կառավարության 21 ապրիլ 2001 թվականի>> N 286 որոշման 44-րդ կետի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, 09.07.2021թ. N 1107-Ա հրամանով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածների արդյունահանման N ՇԱԹ -29/727 թույլտվությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N L-727 լեռնահատկացման ակտը, Վարդենիս համայնքի ավագանու 23 հոկտեմբերի 2024 թվականի N 150-Ա որոշումը և <<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերության դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող, գյուղ Ակունք 1 հասցեում գտնվող արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված 2,82976 հա մակերեսով հողամասը (ծածկագիր`05-008-0232-0015 սեփականության իրավունքի վկայական՝ N 02102024-05-0051) վարձակալության իրավունքով տրամադրել <<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերությանը:

2. Համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության օգտակար հանածոների արդյունահանման N ՇԱԹ -29/727 թույլատվության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության N L-727 լեռնահատկացման ակտի, հողամասը վարձակալության իրավունքով տրամադրել 20 տարի ժամկետով մինչև 2044 թվականի հունվարի 29-ը :

3. Վարձավճարի գին սահմանել տարեկան մեկ քմ-ի համար գործող կադաստրային արժեքի 8.4%-ի չափով՝ 336,6x8.4%x28297,6=800100 /ութ հարյուր հազար մեկ հարյուր/ ՀՀ դրամ:

4․ <<ԵՎԱ-ՇԻՆ 2009>> ՍՊ ընկերությանը պարտավորեցնել՝ սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում Վարդենիս համայնքում իրականացնել փողոցների բարեկարգման և խճապատման աշխատանքներ՝ 15 սմ հաստությամբ տարեկան բարեկարգելով 600քմ տարածք և  <<Եդեմական պարտեզ>> ՀՈԱԿ հաճախող թվով հինգ սոցիալապես անապահով երեխաների ծնողական վճարների տարեկան 165000/ մեկ հարյուր վաթսունհինգ հազար/ դրամի չափով իրականացնել փոխհատուցում։

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Աբգար Աբգարյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner