Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 1
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

Հաստատել՝ 2023 թվականի հունվարի 24-ին կայանալիք Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը՝ բաղկացած 12 հարցից․
1.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
3.ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
4.ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
5.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈւ ՄԱՍԻՆ
6.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԿՈԼՅԱ ԱՐՏՈՒՇԻ ՊԱՊԵՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱԶ 21214 ՄԱԿՆԻՇԻ 35UV695 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
7.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱԲԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԱՇՈՏ ՀԱԿՈՊՔՅՈԽՎՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ NISSAN X-TERRA 4.0 ՄԱԿՆԻՇԻ 36QM127 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
8.
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱԼՎԻՆԱ ԱՂԱԲԵԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MERCEDES-BENZ E 320 ՄԱԿՆԻՇԻ 45XG045 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
9.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ԷԴՎԱՐԴ ՄԱՆՎԵԼԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ INFINITI FX 35 3.5 ՄԱԿՆԻՇԻ 48UQ888 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՄԵՆ ԳԱՐՍԵՎԱՆԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ GAZ 2410 ՄԱԿՆԻՇԻ 34TT592 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
11.ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿՈՒՆՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՀՐԱՉՅԱ ԼԵՎՈՆԻ ԵՆՈՔՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ MITSUBISHI PAJERO 3.5 ՄԱԿՆԻՇԻ 35CP362 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԱՊԱՌՔԸ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՄԱՍՆԱԿԻ ԶԻՋԵԼՈՒ ՄԱՍԻՆ
12.<<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ ԵՎ <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ ՀԱՃԱԽՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ 2022-2023Թ. ՈՒՍ. ՏԱՐՎԱ ԾՆՈՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԶԻՋՄԱՆ ՄԱՍԻՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

2023 թվականի հունվարի 24-ին կայացավ Վարդենիս համայնքի ավագանու արտահերթ նիստը: Ավագանու 27 անդամներից նիստին ներկա էին 21-ը, բացակայում էին <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամներ՝ Արամ Մելքոնյանը, Արտակ Մանուկյանը, Զավեն Շհոյանը, Սևակ Սիմոնյանը, Արմինե Աղաջանյանն ու <<Միասնական Վարդենիս>> խմբակցության անդամ՝ Արաքսյա Հայրապետյանը։ Նիստը իրավազոր է։ Նիստը վարում է համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը։ Նիստին մասնակցում էին աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը, աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի, երիտասարդության և սոցիալական աջակցության բաժնի պետ Աննա Վարդանյանը, քաղաքաշինության,հողօգտագործման և հողաշինության բաժնի պետ Աբգար Աբգարյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։ Համայնքի ղեկավար Ահարոն խաչատրյանը առաջարկեց մինչև նիստի օրակարգին անցնելը հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել սույն թվականի հունվարի 19-ին Վարդենիս համայնքի Ազատ գյուղում կատարված դժբախտ դեպքի արդյունքում զոհված զինծառայողների հիշատակը: Համայնքի ղեկավար՝ Ահարոն Խաչատրյանը ներկայացրեր օրակարգում ընդգրված հարցերը ըստ հերթականության: Օրակարգի հարցերի շուրջ ելույթ ունեցավ  <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով օրակարգում կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1-ին հարցով քննարկել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, 2-րդ հարցով քննարկել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցը, 3-րդ հարցով քննարկել ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցը, այնուհետև մնացած հարցերը քննարկել ըստ հերթականության: Ինչպես նաև <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը առաջարկեց, որպեսզի  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 30․11․2022 ԹՎԱԿԱՆԻ N 123-Ա ԵՎ 26․12․2022 ԹՎԱԿԱՆԻ N 147-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ հարցում ևս կատարվի փոփոխություն, զիջումների հետ կապված կատարել ոչ թե փոփոխություն, այլ կայացնել նոր որոշում: <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանը առաջարկեց բյուջեի քննարկում հետաձգել հաջորդ նիստին, քանի որ խմբակցությունը լրիվ չի ծանոթացել բյուջեի հատվածներին: <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության անդամ Նաիրա Մանուչարյանի ելույթին հակադարձեց <<Միասնական Վարդենիս>> խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը և պնդեց, որ օրակարգում ընդգրկված հարցերը հետաձգելու պատճառ չկա, հարցերը տրամադրված են եղել խմբակցություններին ժամանակին և նրանք ունեին ժամանակ ուսումնասիրելու հարցերը իրենց հավելվածներով, ինչպես նաև նշեց որ բյուջեի հարցի քննարկումը նախատեսված է ըստ օրենքի տարեսկզբին: Օրակարգը հաստատելու համար հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրակարգը հաստատվեց 12 հարցով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner