Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1.Անհրաժեշտությունից ելնելով թույլատրել համայնքի ղեկավարին պակասեցնել 10,07,01,/Սոցիալական ծրագրեր/գործառնական դասակարգման 4729 տնտեսագիտական հոդվածից 25 000,0 հազ դրամ, այն տեղափոխել ֆոնդային բյուջե, ավելացնելով ֆոնդային բյուջեի 04,05,01 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտակն հոդվածին՝ շինարարներին վճարելու համար: |