Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 103
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 103
«ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏ» ՀՈԱԿ-Ի 450 ՏԵՂԱՆՈՑ ԴԱՀԼԻՃԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1 մասի 21-րդ կետով և 41-րդ հոդվածի դրույթներով համայնքի ավագանին որոշում է.

1. Վարդենիս համայնքում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար վարձավճար սահմանել 0 դրամ:

2. Վարդենիս համայնքից դուրս գործող կազմակերպությունների համար «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող 450 տեղանոց դահլիճի ծառայությունների դիմաց  գանձվող վարձավճարը սահմանել 50.000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Ծառայության մատուցման կազմակերպումը վերապահել Վարդենիս քաղաքի մշակույթի պալատի տնօրենին:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով

1. Վարդենիս համայնքում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար վարձավճար սահմանել 0 դրամ:

2. Վարդենիս համայնքից դուրս գործող կազմակերպությունների համար «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող 450 տեղանոց դահլիճի ծառայությունների դիմաց  գանձվող վարձավճարը սահմանել 50.000/հիսուն հազար/ ՀՀ դրամ:

3. Ծառայության մատուցման կազմակերպումը վերապահել Վարդենիս քաղաքի մշակույթի պալատի տնօրենին:

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner