Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով և հիմք ընդունելով Մխիթար Արամի Կարապետյանի դիմումը` որոշում եմ.
1. Վարդենիս համայնքի, Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի 1/1 շենք, 36/1 հասցեի 05-005-0073-0049 կադաստրային ծածկագրով 0,00102 հա հողամասում կառուցված հարթակ՝ 10,20 քմ մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 29072025-05-0025 վկայական) օրինականացված շինությունը և սպասարկման 0,00102 հա հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցը իրականացնողին՝ Մխիթար Արամի Կարապետյանին:
2. Ուղղակի վաճառքն իրականացնել հետևյալ սահմանված գներով.
1) հողամաս՝ 10,20 քմ x 792 դրամ = 8100 դրամ
2) հարթակ՝ 10,20 քմ x 20000 x 0.1028 = 21000 դրամ
ընդամենը 29100 (քսանինը հազար մեկ հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե՝
հողամասի օտարում-900155101679 հաշվեհամարով
ինքնակամ շինության օրինականացում-900155101208 հաշվեհամարով
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: